Ադրբեջանական SOCAR ընկերությունն առաջին անգամ դուրս է եկել ռուսական շուկա: SOCAR և Сбербанк-ը ստեղծել են համատեղ ընկերություն՝Անտիպինսկիի նավթավերամշակման գործարանը շահագործելու համար: Տնտեսագետ Միխայիլ Կրուտիխինը հայտարարել է, որ այս որոշումը նաև կարող է ունենալ քաղաքական ենթատեքստ: Նա նշել է, որ հնարավոր է SOCAR ցանկանում է շահել ռուսական քաղաքական ղեկավարության համակրանքը: Նրա խոսքով, SOCAR-ն ունենալով լրացուցիչ եկամուտներ ներդրումներ է անում նաև Թուրքիայում՝ նավթաքիմիկական հզորությունների մեջ: