Fitch Ratings-ը կանխատեսում է Ադրբեջանի դեֆոլտային ռեյտինգի մակարդակը "BB+"-ի սահմաններում: Fitch-ի տվյալներով, Ադրբեջանի բյուջեի պրոֆիցիտը 2019թ.-ին աճել է մինչև ՀՆԱ-ի 6 տոկոսը: Բարձր տնտեսական ցուցանիշները պահպանվում են նավթի կայուն գների շնորհիվ՝2019թ.-ին դրանք կազմել են մեկ բարելի համար 65 դոլար:Նշվում է, որ 2020թ.-ի գազի արտահանումը Ադրբեջանից դեպի Եվրոպա թույլ կտա պահպանել տնտեսական աճն ու փոխհատուցել նավթի արդյունահանման անկումը: Ադրբեջանի պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի 18.9 տոկոսը, ինչը պայմանավորված է արտաքին բուֆերների առկայությամբ: Fitch-ը նշում է, որ Ադրբեջանը պահպանում է տնտեսության խոցելիությունը՝պայմանավորված նավթի գների հետ: