«Տաշիր գրուպ»-ի քրեական վարույթով կա 2 կալանավորված, որոնց նկատմամբ էլ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են տարվել դատարան: Այս մասին հայտնեցին ՔԿ-ից: «4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում): Կա 2 կալանավորված, 2-ի նկատմամբ էլ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան»,- հաստատեցին ՔԿ-ից: Հիշեցնենք, որ երեկ հաղորդել էինք, որ Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացրել «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում: