18.08.2025
Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց
05.11.2019
Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը այլընտրանքային խափանման միջոցով չի փոխարինվի: Նա կմնա կալանքի տակ: Նշենք, որ Գրիգորյանի պաշտպանները միջնորդել էին Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխել՝ այլընտրանքային խափանման միջոցով, քանի որ Գրիգորյանի առողջական վիճակը գնալով ավելի է վատանում: Այսօրվա նիստին էլ Գրիգորյանը չէր ներկայացել առողջական վիճակի պատճառով։ Հիշեցնենք, Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նա կալանքի տակ է 2019 թվականի հունվարից: