ԱՄՆ-Իրան լարվածության նվազեցման մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից մշակված 4 կետից կազմված փաստաթուղթը սխալ է արտացոլում Թեհրանի դիրքորոշումը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջաֆար Զարիֆը: Նրա խոսքով՝ Իրանը արդեն հայտարարել է, որ չի ձգտում միջուկային զենք արտադրել:«Մեր «Հույս» խաղաղ նախաձեռնությունը ցույց է տալիս, որ մենք ցանկանում ենք ապահովել Պարսից ծոցում անվտանգությունը: Մեր դիրքորոշումը պարզ է, սակայն 4 կետից կազմված փաստաթուղթն այն ճիշտ չի ներկայացնում»,- ասել է նա: