Թուրքիան և Ադրբեջանը կարող են վերացնել բոլոր խնդիրները, հիմնված «Երկու պետություն, մեկ ազգ» սկզբունքի վրա: Այս մասին Բաքվում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Էրդողանի խոսքով՝ ուժեղ Թուրքիան ուժեղ Ադրբեջանն է, ուժեղ Ադրբեջանը՝ ուժեղ Թուրքիան: Նա նաև նշել է, որ Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (ԹՊՀԽ) Բաքվի գագաթնաժողովը շատ կարևոր իրադարձություն է: Էրդողանը նշել է, որ թուրքական աշխարհը, որը միավորում է 300 միլիոն մարդ, ունի շատ կարևոր ներուժ: «Չնայած նրան, որ մենք ունենք տարբեր պետություններ, սակայն մենք մեկ ազգի երեխաներ ենք», - ասել է Թուրքիայի նախագահը: