Մոսկվայի համար Լիբիան՝Սիրիան չէ: Դա երևում է նաև ռազմական ներկայության մաշտաբներից, որոնք անգամ համեմատելի չեն: Այդ մասին հայտարարել է փորձագետ Իգոր Դելանոեն, փոխանցում է Le Figaro-ն: Նա նշել է, որ Լիբիան կարող է դառնալ ռուսական պլացդարմ Միջերկրական ծովում: Ըստ նրա, Լիբիայի օդային և ծովային օբյեկտները կարող են օգտագործվել ռուսական կողմից, որպես պլացդարմ՝Աֆրիկայում աճող ռուսական ներկայության ամրապնդման տեսանկյունից: