24.11.2024
ՔՊ-ն այսօր հավաք կանցկացնի. hraparak
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 33, Արցախում՝ 1 նոր դեպք

Հայաստանում օգոստոսի 24-ին ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 33 նոր դեպք, 58 առողջացում և 2 մահ: Բացասական թեստերի քանակը 347 է: Դրական է կատարված թեստերի 8,6 տոկոսը։


Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.


Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 42 825
Առողջացածներ - 36 049
Փաստացի բուժվողներ -5 666
Ընդհանուր թեստեր - 195 574
Մահվան ելքեր - 854
Մահվան ելքեր այլ պատճառով –256


Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 72 (կին) և 71 (կին) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 256 է:


Իրավիճակն Արցախում


ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրը Ստեփանակերտ քաղաքի բնակիչ է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր և գտնվում էր մեկուսացման մեջ։


Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 271 մարդու մոտ, որից 249-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 20, ընդհանուր մեկուսացված է 39 քաղաքացի:


Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 1-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 140 նմուշառում է իրականացվել:


Մինչ այսօր կատարվել է 9128 փորձանմուշի հետազոտություն: