41 երկրներից 358 դիտորդ հետևում են Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Արթուր Գերասիմովը: Նա նշել է, որ իրենց առաքելությունը հրավիրվել է Ադրբեջանի կառավարության կողմից և իրենք ուսումնասիրում են երկրում ստեղծված իրավիճակը: Ըստ նրա, իրենք բավարար տեղեկություն ունեն ընտրությունների ընթացքի մասին: Հարյուրավոր դիտորդներ գտնվում են Բաքվում, Գյանջայում, Սումգայիթում և այլ տեղերում: Ընտրատեղամասերը բացվել են Բաքվի ժամանակով առավոտյան ժամը 08:00-ին և կփակվեն 19:00-ին: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին հետևելու համար մինչ հիմա գրանցվել է 77 721 տեղական դիտորդ: Ներկայումս պատգամավորի թեկնածուների թիվը 1317 է: Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին հետևելու համար մինչ այսօր գրանցվել է 77 721 տեղական դիտորդ: Ներկայումս պատգամավորության թեկնածուների թիվը կազմում է 1317 մարդ: 19 քաղաքական կուսակցությունների կողմից առաջադրվել է 272 թեկնածու։ Բոլորից շատ իրենց թեկնածուներն առաջադրել են իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցությունը (122), ընդդիմադիր՝ «Մուսավաթ» (25) և «Ումիդ» (21) կուսակցությունները։ Ընդհանուր առմամբ, խորհրդարանի նախկին գումարման պատգամավորների 64%-ը, կամ 80 հոգի մասնակցում են արտահերթ ընտրություններին։ Գրանցված թեկնածուների 22%-ը կանայք են։ Ադրբեջանի խորհրդարանը բաղկացած է 125 պատգամավորներից։