Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Այս մասին հայտնում են Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից: Նշվում է, որ ռուսական կողմում կա կուտակված 838 տրանսպորտային միջոց՝ 720 բեռնատար և 118 մարդատար ավտոմեքենա: