Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անցկացրել Պաշտպանության նախարարության շենքի մոտ։ Ցուցարարները դիմեցին այլ ծնողների, որոնց երեխաները ծառայում են Արցախում, որպեսզի նրանք միանան իրենց: Պաշտպանական գերատեսչության շենքի մոտ կենտրոնացած է նաեւ մեծ թվով ոստիկաններ։ Նրանց խոսքով՝ իրենք տեղեկություններ ունեն, որ Բերձորը պետք է հանձնվի դեկտեմբերի 1-ին։ «Մենք մի բան ենք ուզում՝ թող այսօր վերադարձնեն մեր երեխաներին, մենք երաշխիք չունենք, որ հանձնելուց հետո նրանց չեն արժանանա մարտերին մասնակցած մյուս զինվորների ճակատագիրը», - ասել է ցուցարարներից մեկը: Նշվում է, որ ակցիան շարունակվելու է կառավարության շենքի մոտ։