14.07.2026
Հատուկ պահպանվող տարածքներում ամեն դեպքի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնել. Պետրոսյան
30.06.2021
Հատուկ պահպանվող տարածքներում ամեն դեպքի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնել. Պետրոսյան

Հատուկ պահպանվող տարածքներում յուրաքանչյուր արձանագրված դեպքի մասով ներկայացնել մանրամասն տեղեկատվություն դեպքի վայրի, ծավալների և պահպանություն իրականացնող պատասխանատու անձի վերաբերյալ: Այս մասին ՊՈԱԿ-ների տնօրեններին, անտառային կոմիտեների պատասխանատուներին հանձնարարականներ է տվել Ռոմանոս Պետրոսյանը՝ «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում ապօրինի ծառահատումները նկատի ունենալով: ՇՄ նախարարության հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև. «Շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում ապօրինի ծառահատումների դեպքերի վերաբերյալ ՀՀ Դատախազության տարածած հաղորդագրության հիման վրա Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարականներ է տվել Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող ՊՈԱԿ-ների տնօրեններին, ինչպես նաև Անտառային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարին՝ սահմանել խիստ հսկողություն և խստագույնս հետևողական լինել անտառներում, բնության հատուկ պահպանվող տարածքներում տեղի ունեցող անտառախախտումների արձանագրման և կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներում: Յուրաքանչյուր արձանագրված դեպքի մասով ներկայացնել մանրամասն տեղեկատվություն դեպքի վայրի, ծավալների և պահպանություն իրականացնող պատասխանատու անձի վերաբերյալ: Իրավախախտողին չհայտնաբերելու դեպքում պատճառի վերաբերյալ ներկայացնել մանրամասն բացատրություն: Շրջակա միջավայրի նախարարությունը քաղաքացիներին հորդորում և կոչ է անում ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ կարևորելով բնության անխաթարության պահպանումը»։