26.11.2024
ԵԱՀԿ գործող նախագահը կրկին կոչ է արել ազատ արձակել ռազմագերիներին և լուծել ԼՂ հիմնախնդիրը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի շրջանում հայտնաբերվել է ևս 2 զինծառայողի աճյուն

Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի շրջանում իրականացված որոնումների արդյունքում այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն։


Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ որոնումները կշարունակվեն նաև առաջիկա օրերին:


Նախնական տվյալներով նրանք ռազմագործողությունների մասնակիցներ են, իսկ ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։


Մատաղիսում որոնումներն արդյունք չեն տվել։


Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 29-ը Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից հայտնաբերվել է 1588 աճյուն։