11.07.2025
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացը մեկնարկել է. ովքե՞ր են թիրախում
02.12.2020
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացը մեկնարկել է. ովքե՞ր են թիրախում

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում ուսումնասիրություն է սկսվել 206 անձի պատկանող գույքի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է դատախազությունը՝ հավելելով, որ գործընթացը հնարավոր ամենասեղմ ժամկետում կազմակերպելու և դրանց անխոչընդոտ իրականացումն ապահովելու նպատակով դեռևս 2020-ի օգոստոսին ՀՀ գլխավոր դատախազի տված հանձնարարության համաձայն առանձնացվել էին այն քրեական գործերը, որոնց շրջանակներում կարող է լինել ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության վերաբերյալ կասկած: «Առանձնացված բոլոր գործերի վերաբերելի նյութերն ուղարկվել են ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: 2020-ի սեպտեմբերի 3-ից, այսինքն ՀՀ գլխավոր դատախազությունում պատասխանատու ստորաբաժանման ստեղծումից մինչ նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ստացվել է շուրջ 200 նյութ՝ քրեական գործերով հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույք ունեցող 405 սուբյեկտի վերաբերյալ։ Ուսումնասիրություն սկսելու հիմքերի առկայության ստուգման արդյունքում նրանցից 206-ին պատկանող գույքի առնչությամբ որոշում է կայացվել սկսել ուսումնասիրություններ, որոնք ընթացքի մեջ են»,- ասված է հայտարարության մեջ։ Հայաստանում ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենսդրությունը և համակարգը գործում է ավելի քան երկու ամիս։ Նոյեմբերի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ եղավ խորհրդակցություն այդ թեմայով։ Ի դեպ, պատերազմից հետո այս մասիին առաջին անգամ Նիկոլ Փաշինյանը խոսել է նոյեմբերի 10-ին, երբ հայտնի դարձավ արցախյան պատերազմը դարդարեցնելու եռակողմ հայտարարության մասին։ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքում հայտարարել էր, որ «ջարդարար օլիգարխների և մեծահարուստ պաշտոնյանների ողջ գույքը ազգայնացնել»։