Ռազմական գործողությունների ընթացքում զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները երեկ՝ օգոստոսի 11-ին, հյուսիսարեւելյան ուղղությամբ արդյունք չեն տվել. աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից: Նույն ուղղությամբ (Մատաղիս-Թալիշ) փրկարարական մեկ ջոկատով որոնումները շարունակվում են այսօր: Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը երեկոյան կտրամադրի հավելյալ տեղեկություն: