Ջավախքի Ախալցխա քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով երկու մարդ է մահացել, ևս երեքը վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը։ Լրատվամիջոցների տվյալներով՝ զոհվածները Ծղորձա գյուղի բնակիչներ են։ Ականատեսների վկայությամբ՝ գյուղի 6 բնակիչներ բեռնատար ավտոմեքենայով վերադառնում էին անտառից։ Վարորդը չի կարողացել կառավարել մեքենան եւ գլորվել ձորը։ Դեպքը տեղի է ունեցել Ծղորձա եկեղեցու մոտ ։ Վթարի հետևանքով տուժածները տեղափոխվել են Ախալցխայի հիվանդանոց։