Իրանի համար ոչ մի ճանապարհ փակ չի մնալու, Թվիթերի իր էջում գրել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին: Ինչպես հայտնում է Իռնա լրատվական գործակալությունը, Ղասեմին նշել է, որ Նորդուզ-Հայաստան և Կովկասի միջանցքի հարցը լուծվել է, և շատ շուտով տարածաշրջանի տարանցիկ քարտեզն ամբողջությամբ փոխվելու է։ «Նրանք, ովքեր կամուրջներ են կոտրել, պետք է իմանան, որ այդ կամուրջները հեշտ չեն վերականգնվի», - ասված է նրա գրառման մեջ։