20.08.2025
Եթե օդային տարածքը փակ չէր, ինչո՞ւ ՀՀ քաղաքացիական որևէ ինքնաթիռ այդպես էլ չմեկնեց Արցախ
06.10.2021
Եթե օդային տարածքը փակ չէր, ինչո՞ւ ՀՀ քաղաքացիական որևէ ինքնաթիռ այդպես էլ չմեկնեց Արցախ

Եթե Ադրբեջանի օդային տարածքը փակ չի եղել երբեք ՀՀ-ի քաղաքացիական ավիացիայի համար, ապա ո՞րն էր խնդիրը, որ ՀՀ քաղաքացիական որևէ ինքնաթիռ այդպես էլ չմեկնեց Արցախ: Արցախի Հանրապետությու՞նն էր արգելել, թե Ադրբեջանն Արցախը նախկինում իրենը չէր համարում և պատասխանատվություն չէր կրում: Այս հարցադրումները Facebook-ի իր էջում գրել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը. "Կամ եթե այդպես է, այդ ինչի՞ հիմա չի մեկնում, ռուսական խաղապահնե՞րն են արգելում, թե Տեղ գյուղից այն կողմ այլ բան կա:Դե գնա ու փորձիր հասկանալ այս ամենը: Հիմա Ադրբեջանին պուպուշիկ եք ներկայացնում, որ ի՞նչ համոզեք, ալիևյան մի քանի օր առաջ արված հայտարարությունները հայ ազգին չէ՞ր ուղղված:Սա ո՞ւմ շահերի սպասարկմանն է միտված: Պատասխանի ակնկալիք չկա: Հասկանալի է ամեն ինչ, բայց դե մինչ մի բան գրելը, ներկայացնելը լավ մտածեք, թե դրա արդյունքն ինչ է լինելու",- գրել է Պողոսյանը: VERELQ-ը հիշեցնում է, որ «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությունը հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքվից Նախիջեւան ուղեւորվող չվերթներ իրականացնելու համար: Ավելի վաղ Իրանն արգելել էր ադրբեջանական ինքնաթիռների թռիչքն իր տարածքով: