Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն արձագանքել է Արայիկ Հարությունյանի հայտարարությանը: "Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, խոսելով պաշտոնյաների աշխատասենյակներում Նիկոլ Փաշինյանի նկարների հայտնվելու մասին, հայտարարեց, որ ի տարբերություն Սերժ Սարգսյանի Նիկոլ Փաշինյանն ընտրված առաջնորդ է։Պարոն Հարությունյան, չհամոզեցիք... որովհետև Բայդենն էլ է ընտրված, Մակրոնն էլ, բայց նրանց նկարները չեն փակցվում իրենց երկրների գերատեսչություններում: Իհարկե դուք կարող եք ինձ ասել, որ, օրինակ Հիտլերը ընտրված էր, և նրա նկարներն ամենուրեք փակցված էին, որին ես որևէ հակափաստարկ չեմ կարող բերել: Բայց դա արդեն Ձեր ընտրությունն է":