Ներդրումային ծրագրով Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղում լեռնադահուկային նոր համալիր է կառուցվելու: Կառավարությունը փետրվարի 3-ին հաստատել է Էկոնոմիկայի նախարարության և «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ընկերության միջև 2021թ.-ին հավանության արժանացած ներդրումային ծրագրի շրջանակում կնքվելիք պայմանագրի ձևը: «Նախագծի իրականացման հիմնական նպատակը Հայաստանում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովումն է, ինչպես նաև բնակչության առողջ ապրելակերպի հաստատումը», - հայտարարեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: