N զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում փետրվարի 2-ից 3-ն անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, պարապմունքների ընթացքում ստուգվել և կատարելագործվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները։ Զինծառայողներն իրականացրել են պայմանական հակառակորդի օդային հետախուզական ու հարվածային միջոցների հայտնաբերման և կոորդինատների ճշգրտման գործողություններ։