Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ճանաչողական հանդիպում է ունեցել երկրում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի հետ։ Խորհրդարանի մամուլի ծառայության փոխանցմամբ, Շալվա Պապուաշվիլին ընդգծել է Վրաստանի և Հայաստանի դարավոր բարիդրացիական հարաբերությունները և հույս հայտնել, որ ապագա համագործակցությունը նույն ոգով կշարունակվի։ Կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցությունը, այդ թվում՝ խորհրդարանական ուղղությամբ, և պատրաստակամություն հայտնել էլ ավելի խորացնելու երկկողմ կապերը։