2022 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի 1000 խոշոր հարկատուները պետական բյուջե են վճարել ավելի քան 327 մլրդ 72 մլն դրամի հարկեր։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, հայտնել է Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն։ Աղբյուրի համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում հարկային մարմինների կողմից ուղղակի հավաքագրված գումարները գերազանցել են 278 մլրդ 321 մլն դրամը, իսկ մաքսային մարմինները հավաքագրել են ավելի քան 48 մլրդ 751 մլն դրամ։ Ցուցակում առաջին տեղում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, երկրորդում՝ «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ն, երրորդում՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը։