6.08.2025
Վճիռ չկատարելը կարող է ավելի թանկ արժենալ
23.07.2025
Վճիռ չկատարելը կարող է ավելի թանկ արժենալ

Ստոկհոլմյան արբիտրաժի կամ ընդհանուր առմամբ որևէ միջազգային արբիտրաժային դատարանի վճիռ չկատարելու դեպքում կան մի քանի իրավական և գործնական հետևանքներ ու մեխանիզմներ վճիռը պարտադրելու համար։ Ստոկհոլմյան արբիտրաժը գործում է որպես անկախ արբիտրաժային հաստատություն, որի որոշումները համարվում են իրավական ուժ ունեցող, ինչպես ազգային դատարանների վճիռները։ • Ստոկհոլմյան արբիտրաժի վճիռներն, ըստ միջազգային իրավունքի, ենթակա են պարտադիր կատարման՝ Նյու Յորքի կոնվենցիայի (1958) հիմքով, որին անդամակցում են ավելի քան 170 պետություններ, այդ թվում` Հայաստանը։ Եթե պատասխանողը չի կատարում վճիռը՝ • Հակառակ կողմը կարող է դիմել այն պետության դատարաններին, որտեղ գտնվում են պատասխանողի ակտիվները (գույքը), և պահանջել կատարողական վարույթ։ ♦Ինչպես կարելի է ստիպել կատարում միջազգային արբիտրաժային վճիռը • Նյու Յորքի կոնվենցիայի մեխանիզմով Եթե պատասխանողի ակտիվները կան որևէ կոնվենցիային միացած պետությունում՝ դիմում է ներկայացվում տվյալ երկրի դատարան՝ վճիռը ճանաչելու և կատարել տալու։ • Դիմում նոր արբիտրաժային հայցով՝ վնասների փոխհատուցման համար Եթե որոշումը չկատարվի՝ կարելի է նոր դատական/արբիտրաժային գործընթաց սկսել՝ պահանջելով լրացուցիչ վնասներ վճիռը չկատարելու հիմքով։ Օրինակ • Ռուսաստանի դեմ մի քանի գործերով, միջազգային ընկերություններ վճիռը ի կատար չեն հասցրել Ռուսաստանի տարածքում, սակայն հաջողությամբ կիրառել են Նյու Յորքի կոնվենցիան՝ Ռուսաստանից դուրս գտնվող ակտիվների նկատմամբ։ Տնտեսագետ Սուրեն Պարսյան