Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է."ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ-ում հայտարարել է, որ Սեյրան Օհանյանը դիրքորոշում չի հայտնել իր նկատմամբ քրեական հետապնդումը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով դադարեցնելու վերաբերյալ, ուստի քրեական հետապնդումը շարունակվում է ընդհանուր կարգով:ՀՀ գլխավոր դատախազը, ինչպես շատ այլ հարցերում, կոպիտ կերպով սխալվում է:Վաղեմության հիմքով քրեական հետապնդումը դադարեցվում է բոլոր դեպքերում, բացառությամբ, եթե անձը առարկում է դրա դեմ, այսինքն՝ արտահայտում է հստակ դիրքորոշում:Պետության անկման հերթական դրվագը": Ինչպես ավելի վաղ VERELQ-ը գրել էր, ԱԺ-ն քննարկում է Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հարցը: Միջնորդությունը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: