"Ալյանս" կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը կանխատեսում է, որ ընդդիմության անհնազանդության ակցիաների մասնակիցների կողմից ԱԺ-ն արգելափակելուն օրեր են մնացել: "Ինձ հետաքրքիր է՝ ՔՊ֊ի քանի՞ պատգամավոր անմիջապես կհայտարարի, որ "ժողովրդի հետ է" ու կմոռանա Նիկոլին, երբ ընդդիմադիր հանրահավաքը կարգելափակի ԱԺ֊ն։ Ոնց որ դրան օրեր են մնացել... Հետո էլ ինքնահավան անհայրենիք ջահելները ծվարելու են արդեն նոր (հին) իշխանության կազմում",- գրել է Ուրիխանյանը Facebook-ի իր էջում։