Իմ տեղեկություններով, Նիկոլը որոշում է կայացրել Վոլոդինի եւ Լավրովի այցերի կապակցությամբ ոստիկանական ուժերով հանել Ֆրանսիայի հրապարակի վրանները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը: "Նիկոլ, հասկացիր, վրան Ֆրանսիայի հրապարակում կլինի, թե՝ ոչ, քաղաքական ճգնաժամը երկրում խորանում է ու խորանում, ելքը լինելու է քո հրաժարականը",- գրել է պատգամավորը։