«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախաձեռնել է Ազգային ժողովի խորհրդի նիստ հրավիրել՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու համար ՍԴ դիմելու հարցով: Մեկ նստաշրջանի ընթացքում քվեարկությունների կեսից բացակայել է շուրջ մեկ տասնյակ ընդդիմադիր պատգամավոր: Գործընթաց մեկնարկելու հիմքը դա է: Խոսքը վերաբերում է 33 պատգամավորի: