Հայաստան կժամանի Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն։ Այս մասին նա հայտնել է RTL ռադիոկայանին տված հարցազրույցում։ «Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Ֆրանսիայի պաշտպանության և զինված ուժերի նախարարը Հայաստան է մեկնում»,- ընդգծել է նա: «Հայաստանը կանգնած է անվտանգության լուրջ մարտահրավերների առաջ՝ կապված Ադրբեջանի սպառնալիքների հետ։ Մեր պարտքն է՝ մեծացնել Հայաստանի պաշտպանական ներուժը»- հավելել է Սեբաստիեն Լըկորնյուն։