4.04.2026
Արտագնա աշխատանքի մեկնողները օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվի ՀՀ-ում
prev Նախորդ նորություն

ԱԺ-ում քննարկել են Լիտվայի հետ երկկողմ փոխգործակցության խթանման հարցեր

Լիտվան առաջին երկիրն էր, որը ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: Մենք կարեւորում ենք Լիտվայի հետ կապերի խորացումը, տարբեր ոլորտներում ու հարթակներում համագործակցության զարգացումը: Ողջունելով Լիտվայի ԱԳ փոխնախարար Յոնաս Սուրվիլայի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան` ասել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:


Փետրվարի 22-ին կայացած հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը:


Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների շրջանակում երկկողմ փոխգործակցությանը: Արման Եղոյանը կարեւորել է Լիտվայի դերը Հայաստանի սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման հարցում:

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հյուրերին ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, մարտահրավերները:


Արսեն Թորոսյանը խոսել է խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ սերտ հարաբերություններից, ընդգծել, որ դրանք վերջին տարիներին դինամիկ զարգանում են:


Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ երկկողմ փոխգործակցության խթանմանն առնչվող այլ հարցերի, այդ թվում` Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ-ի արտոնագրերի ազատականացմանը:

Նախագահն ու դեսպանը քննարկել են Հայաստանի և Ճապոնիայի միջև առկա սերտ համագործակցությունը
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար