4.04.2026
Հայաստանը Էստոնիայում նոր դեսպան ունի
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն ողջունել է ՀԸԳՀ իրականացմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի ամփոփիչ զեկույցի և կայքի ներկայացմանը նվիրված միջոցառմանը, որին մասնակցում էին նաև Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԵՄ անդամ պետությունների մի շարք դեսպաններ: 


Փոխվարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում մասնավորապես վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը քաղհասարակության պլատֆորմի հետ երկխոսությունը շարունակական և ինստիտուցիոնալ դարձնելու հարցում և կարևորել է քաղհասարակության մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում: Մհեր Գրիգորյանը ներկայացրել է վերջերս Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի 5-րդ նիստի արդյունքները՝ նշելով, որ ԵՄ-ն ողջունել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը և բարձր է գնահատել ձեռքբերված առաջընթացը։ 


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի դերը Հայաստան – ԵՄ գործընկերության շարունակական խթանման հարցում և կարևորել պլատֆորմի կողմից ներկայացվող զեկույցը՝ ընդգծելով, որ վերհանված խնդիրները հաշվի կառնվեն քաղհասարակության հետ համատեղ աշխատանքներում մշտադիտարկման և հաղորդակցության մեխանիզմները կատարելագործելու գործընթացում: 


«Հավատացած ենք, որ ՀԸԳՀ-ը պետք է մեր քաղաքացիների կողմից որպես իրենց սեփականություն դիտարկվի և այդ նպատակին հասնելու համար մենք պետք է համատեղ ջանքեր գործադրենք՝ շարունակելով կառուցողական երկխոսությունը և ավելացնելով հաշվետվողականության աստիճանը»,- նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: 


Ամփոփելով խոսքը՝ փոխվարչապետը արդյունավետ քննարկումներ է մաղթել մասնակիցներին և պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին ինչպես ՀԸԳՀ կիրարկմանը, այնպես էլ ոլորտային առանցքային բարեփոխումներին:

Մենք շարունակելու ենք լիակատար աջակցություն ցուցաբերել Հայաստանի ինքնիշխանությանը. Ատալ
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար