Կապան-Աղվանի-Տաթև ճանապարհը 2 տարի անընդմեջ «հիմնանորոգում» են ու ամեն անգամ անելուց հետո խայտառակ վիճակ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:"Սյունիքի առանցքը կազմող այս ճանապարհի վրա մեծ գումարներ են դուրս գրվում ու արդյունքը քանդած, փոսերով հարուստ մայրուղին է:Վատ վիճակ է նաև Սիսիանից դեպի Տաթև հատվածում, որ ընդհանուր ճանապարհի կարևոր բաղադրիչներից է",- գրել է ընդդիմադիր պատգամավորը՝ հրապարակելով լուսանկարներ: