Հունիսի 17-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ստորագրել է CAESAR հաուբիցների գնման պայմանագիր։ Այս մասին սոցցանցերում հայտնել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն։ «Մենք շարունակում ենք ամրապնդել մեր պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ: Նոր կարևոր իրադարձություն է CAESAR հաուբիցների ձեռքբերման պայմանագրի ստորագրումը»,- գրել է ֆրանսիացի նախարարը: