Բագրատ Սրբազանը քիչ առաջ Սրբազան շարժման մասնակիցների ուղեկցությամբ շարժվեց Կիրանց: "Գնում ենք Կիրանց՝ տեսնելու, թե որտեղ է այդ ցանկապատ կոչվածը։ Ասում են՝ ոստիկանական պատ այս անգամ չկա",- հայտարարեց Սրբազանը: Նա նշեց, թե ամբողջ սահմանագծով կանցնեն: Նշենք, որ շաբաթ օրը՝ հունիսի 22-ին, ժամը 20:00-ին Բագրատ Սրբազանը կհանդիպի երիտասարդներին։