Շուշին և Հադրութը երբևէ չեն եղել անկախ Ադրբեջանի կազմում. Շարմազանով Պարտված վարչապետը պետք է հեռանա"։ 22:50
Արմեն Սարգսյանը հանդիպել է խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ Նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ համազգային նշանակություն ունեցող ցանկացած հարցի լուծման պարագայում, ինչպիսին նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է, կարևոր է համազգային կոնսենսուսը: 22:06
Հրամայականը քաղաքացիական պատերազմի վտանգից խուսափումն է. Լևոն Տեր-Պետրոսյան Ստեղծված ճգնաժամային իրավիճակից առանց նոր կորուստների դուրս գալու հրամայականը քաղաքացիական պատերազմի վտանգից խուսափումն ու ներքաղաքական հակասությունների հաղթահարումն է բացառապես սահմանադրական ճանապարհով։ Այդ մասին հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, հայտնում է ilur.am-ը: 18:09
Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: 16:47
Պատրաստ եմ ընդունելու ՀՀ ԱԺ ներգրավված քաղաքական ուժերի ղեկավար կազմերին․ Արցախի նախագահ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պատրաստ է ընդունելու ՀՀ ԱԺ ներգրավված քաղաքական ուժերի ղեկավար կազմերին: 15:04
Տավուշի մարզի որոշ գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու մասին տեղեկությունները կեղծ են. խոսնակ ԼՂ-ում թուրք խաղաղապահների տեղակայման հարց չի քննարկվել, հրապարակված տեքստում այդ մասին որևէ բառ չկա։ Այդ, ինչպես նաև Տավուշի մարզի որոշ գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու մասին տեղեկությունները կեղծ են, չեն համապատասխանում իրականությանը: 14:02
Ղարաբաղում թուրք խաղաղապահների տեղակայման հարցը ոչ մեկի հետ համաձայնեցված չի եղել. Պեսկով Ղարաբաղում թուրք խաղաղապահների տեղակայման հարցը ոչ մեկի հետ համաձայնեցված չի եղել: Այդ մասին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հայտարարության մեջ չի ասվում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 13:25
Ռուս խաղաղապահներ տեղափոխող հերթական ինքնաթիռները մեկնել են Ղարաբաղ Ղարաբաղում խաղաղապահ առաքելության իրականացման համար կմեկնի 1960 ռուս զինծառայող, ինչպես նաև կտեղակայվի 90 զրահափոխադրիչ ու 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա։ 13:23
Մոսկվան հրապարակել է Ղարաբաղով հայտարարության պաշտոնական տեքստը Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը: 13:06
Այլևս ԱԽ քարտուղար չեմ. ՀՀ և Արցախի ղեկավարները դավադիր որոշում են կայացրել. Բաբայան Դադարեցնում եմ իմ` որպես Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունները 12:59
Լեռնային Ղարաբաղում տեղակայվելու են միայն ռուսաստանյան խաղաղապահ ուժեր․ Զախարովա Ղարաբաղյան շփման գծում տեղակայվելու են միայն ռուսաստանյան խաղաղապահ ուժեր․ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 12:48
Մարտական ակտիվ գործողությունները ճակատի ամբողջ գծով դադարեցված են. ՊՆ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը շարունակում է տեղակայվել Արցախում: 12:20
Ստիպված էինք. Արայիկ Հարությունյանը պարզաբանել է, թե ինչպես է կայացվել ծանր որոշումը Այն որոշումը, որ կայացվել է երեկ, չգիտեմ, թե պատմությունն ինչ գնահատական կտա, բայց ստիպված ենք եղել կայացնել: 10:50
Առաջիկայում մտածում եմ հանրահավաք կազմակերպելու մասին. Նիկոլ Փաշինյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը հրապարակել է նրա հայտարարությունը, որը ներկայացված է ստորև․ 09:17
Անհապաղ նախաձեռնում եմ քաղաքական խորհրդակցություններ. Արմեն Սարգսյան Մամուլից տեղեկացա, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրվել է ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն։ Մամուլից տեղեկացել եմ նաև պատերազմի դադարեցման պայմանների մասին։ Այդ մասին ասված է նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ստորև. 09:09
Ժամանակն է կանգնեցնել այրունահեղությունը. ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ուղերձը Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբը և Պաշտպանության նախարարությունը հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Արցախի դեմ սանձազերծած պատերազմում բանակն արեց հնարավորն ու անհնարինը, սակայն այժմ ժամանակն է կանգնեցնել այրունահեղությունը: 09:03