Կապանի ուղղությամբ այսօր մարտական գործողություններ եղել են. Արծրուն Հովհաննիսյան Կապանի ուղղությամբ այսօր մարտական գործողություններ եղել են։ Այդ մասի հոկտեմերի 30-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: 22:48
Հրադադարը հնարավոր է միայն վերիֆիկացիոն միջոցների կիրառման պարագայում. Տոնոյանը դեսպանին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին 20:52
Փաշինյանը բարձր է գնահատել Իրանի հավասարակշռված և կառուցողական մոտեցումը Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչիին: 20:45
Նիկոլ Փաշինյանը համաձայն է Քոչարյանի ու Տեր-Պետրոսյանի՝ Մոսկվա բանագնացությանը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է, որ ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը մեկնեն Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու։ Այդ մասին հայտարարել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում։ 18:13
Բաքուն ահաբեկչության նոր օջախ է փորձում ստեղծել. Արցախի նախագահը բելգիացի պատգամավորին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ժորժ Դալմանի գլխավորած պատվիրակությանը 17:34
Ժնևում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ջեյհուն Բայրամովի հետ Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: 17:14
Օպտիմալ լուծումը ռուս խաղաղապահների տեղակայումն է. վարչապետ Մոսկվայի միջամտության հարցը պետք է մի քանի տրամաբանության մեջ նայել: 17:06
Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին. Նիկոլ Փաշինյան Մենք աշխատում ենք մեր հույսը մեզ վրա դնել և այն երկրների, որոնք ունեն դաշնակցային պարտավորություններ Հայաստանի նկատմամբ, և Հայաստանը նույնպես ունի: 16:59
ՄԻՊ-ը ԵՄ դեսպանին է ներկայացրել փաստեր Ադրբեջանի վայրագությունների մասին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։ 16:39
Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և Իրանի ԱԳ նախարարությունների միջև Երևանում հոկտեմբերի 30-ին կայացել են հերթական քաղաքական խորհրդակցությունները Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 16:01
Պուտինն ԱԽ-ի հետ քննարկել է Ղարաբաղի խնդիրն ու Եվրոպայում ողբերգական իրադարձությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է իրավիճակը Ղարաբաղում, Եվրոպայում ահաբեկիչների գործողությունները, ինչպես նաեւ այլ հարցեր: Այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի խոսնակը: 15:46
Սպիտակի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն. ԱՆ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրել է, որ Սպիտակի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն: 15:38
ՊԲ-ն հրապարակել է գերեվարված իլսամիստ-ահաբեկչի հարցաքննությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ) ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից գերեվարվել է հերթական ահաբեկիչը, որի անգամ հպանցիկ հարցաքննությունը որևէ կասկած չի թողնում ադրբեջանական ճակատային գծում ահաբեկիչների առկայության մասին: 15:22
Թուրքական ապրանքների բոյկոտին միացել է Carrefour առևտրային ցանցը Սաուդյան Արաբիան շարունակում է իր ոչ պաշտոնական բոյկոտը թուրքական ապրանքների դեմ։ Դեռևս նախորդ շաբաթ բոյկոտին միացել էր Սաուդյան Արաբիայում ամենամեծ սննդի ցանցը՝ «Herfy» ընկերությունը և կից գործող «Savola Group»-ը: 14:37
Ժնևում մեկնարկեց Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Ժնևում մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: 14:27
Կարմիր խաչի խնդրանքով Գերմանիան Արցախին 2 մլն եվրո կհատկացնի Արցախին մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով: 13:38
Վարչապետի որոշմամբ՝ ՀՀ 7 մարզում փոխմարզպետներ են նշանակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ մի շարք մարզերում փոխմարզպետներ են նշանակվել: 13:34
Ռուսաստանը չի ժխտում Ղարաբաղից սիրիացի վարձկանների "արտահոսքի" սպառնալիքը. ԱԳՆ ՌԴ ԱԳՆ-ում չեն հերքում Սիրիայից և Լիբիայից վարձկանների Ռուսաստան «արտահոսքի» վտանգը, որոնք մասնակցում են Լեռնային Ղարաբաղում մարտերին: Այդ մասին "ՌԻԱ Նովոստի"-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը: 12:09
Սոցիալական ցանցերում շփումների ընթացքում դրսևորել զգոնություն. ԱԱԾ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սոցիալական ցանցերի հայազգի տարբեր օգտատերեր պարբերաբար տարածում են հայտարարություններ՝ խնդրելով իրենց տրամադրել տեղեկատվություն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծի, Արցախի Հանրապետությունում ընթացող ռազմական գործողությունների, մարտի դաշտում տեղի ունեցող հերոսությունների և բացառիկ սխրանքների մասին: 11:42
Հաստատվել է կորոնավիրուսի 2 398 նոր դեպք, մահացել է 28 մարդ Հայաստանում հոկտեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 2 398 նոր դեպք, 1 059 մարդ առողջացել է: Մահացել է 28 մարդ։ Բացասական թեստերի թիվը 2 538 է: Դրական է կատարված թեստերի 48,5 տոկոսը։ 11:14
Ադրբեջանի զինված ուժերը գրոհել են հյուսիսում, սակայն մեծ կորուստներ են կրել. ՊՆ Այսօր հյուսիսում հարձակումը թշնամին սկսել է ավելի վաղ, դաշտում թողնելով տասնյակ դիակներ հետ է շպրտվել։ 11:07
Գիշերը մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը. ՄԻՊ Հաշվի առնելով բոլոր ապացույցներն ու փաստագրումները, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են ենթարկում ու ինչ դաժանությամբ են վարվում հայ գերիների հետ Ադրբեջանի զինված ուժերը, ակնհայտ է դառնում հիմնավոր ենթադրությունը, թե ինչից կարող էր մահանալ մեր հայրենակիցը: 10:13
Անկարան չի փոխի իր պահվածքն ու Թուրքիայի դեմ ԵՄ պատժամիջոցներն անխուսափելի են. Աթենք Եվրամիությունը վաղ թե ուշ կբախվի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության հետ, քանի որ Անկարան դժվար թե հրաժարվի Միջերկրածովյան տարածաշրջանում իր վարքագծից։ Այդ մասին հայտարարել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը Գերմանական Մարշալի հիմնադրամի տեսագրման ընթացքում, փոխանցում է EADaily-ն։ 10:04
Ադրբեջանն ու Հայաստանը կմասնակցեն ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբերի պետերի կոմիտեի նիստին Ադրբեջանն ու Հայաստանը կմասնակցեն ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբերի պետերի կոմիտեի նիստին, որը տեղի կունենա ուրբաթ օրը Սամարղանդում (Ուզբեկստան)՝ Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի նախագահությամբ: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը։ 09:56
Ռուս խաղաղապահների տեղակայումը հակամարտության օպտիմալ լուծում կարող է դառնալ. Փաշինյան Ես կողմ եմ ռուս խաղաղապահների տեղակայմանը հակամարտության գոտիում: Բայց խնդիրը նրանում է, որ ՌԴ-ից խաղաղապահ ուժերի տեղակայումը պետք է հավանության արժանանա հակամարտության բոլոր կողմերի մոտ: 09:51
Թշնամու խմբավորումների հայտնաբերման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են. ՊԲ Ամբողջ գիշերվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվել են հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները, որոնց շնորհիվ ոչնչացվել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ: 09:40
ԱՄՆ-ն շարունակելու է միջնորդական գործունեությունը հրադադարի հաստատման ուղղությամբ. Օբրայեն Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օբրայենի հետ՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ 09:15
ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Իրանի մոտեցումները հանգամանալից կուսումնասիրվեն. Մնացականյան ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը հասկանում է Իրանի զգայունությունները տարածաշրջանային անվտանգության նոր սպառնալիքների առնչությամբ և կարևորեց Իրանի դերը տարածաշրջանի կայունության և խաղաղության պահպանման գործում: 09:00