Հանրապետության տարածքում մեկ շաբաթ սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում մայիսի 30-31-ը, հունիսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
20:00
Հանրապետության տարածքում մայիսի 30-31-ը, հունիսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
20:00
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի Հանրապետության նախագահ Զորան Միլանովիչին՝ երկրի Պետականության օրվա կապակցությամբ։
19:31
Հայաստանի ՊՆ-ն արձագաքնել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ 2016-ի ապրիլյան բախումների ու հնարովոր նոր ռազմական գործողությունների մասին հայտարարությունը:
19:14
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 30-ին ստորագրել է հրամանագիր 2020 թվականի ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:
18:38
Մայիսի 29-ին Ռուսաստանի նախագահ Վլադմիր Պուտինը երկրի պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին հանձնարարել է «Խմեյմիմ» ավիաբազայի և Տարտուսում տեղակայված նյութատեխնիկական ապահովման կայանի տարածքներն ընդլայնելու համար սկսել բանակցություններ Սիրիայի հետ։ Այս մասին հայտնում է «Ռազմինֆոն»:
18:00
Այսօր տեսնում եմ պետության համար լուրջ ռիսկեր, բարդ խնդիրներ, տեսնում եմ վտանգավոր սխալներ, որ ամեն օր արվում են, ինչպես կանխատեսել էի։ Այս մասին «Հայրենիք» կուսակցության համագումարին ասել է կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: Նրա ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ:
17:36
Այսօր տեղի է ունեցել «Հայրենիք» կուսակցության համագումարը, որի նախագահ է ընտրվել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Այդ մասին հայտնում է «Հրաարակ» թերթը:
16:58
Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, առանց ավագանու անդամների համապատասխան որոշման, 2010 թվականի հունվարին Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում գտնվող 360 քմ մակերեսով հասարակական կառուցապատման հողատարածքը 75 տարի ժամկետով առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու համար տրամադրել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին, որի հետևանքով էական վնաս է պատճառվել Արմավիրի համայնքին:
16:43
ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, շարունակելով քաղաքական ուժերի և նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների հետ Հանրապետության նախագահի՝ համերաշխության ու հանդուրժողականության ուղերձի շրջանակում հանդիպումները, մայիսի 30-ին այցելել է «Սասնա ծռեր» արցախյան կուսակցության Ստեփանակերտի գրասենյակ և հանդիպել կուսակցության ղեկավար մարմնի անդամներին: Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
16:19
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի լայնածավալ տարածման կանխարգելման գործում օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու և հայրենիք վերադարձնելու ուղղությամբ իրականացվող գործողությունների շրջանակներում՝ ՀՀ ԱԳՆ, Հայաստանում Հնդկաստանի դեսպանության և Հնդկաստանում ՀՀ դեսպանության հետ համագործակցության արդյունքում, մայիսի 29-ին Հնդկաստանի կառավարության կողմից կոմերցիոն հիմունքներով կազմակերպվել է Դելի-Երևան հատուկ չվերթ:
16:16
Մայիսի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ:
14:20
Եկել է նաեւ ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման եւ գույքահարկի նոր համակարգի ներդրման ժամանակը:
14:11
Հայաստանի պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քրեական գործով ներգրավված է որպես մեղադրյալ։
13:20
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:
13:09
Մայիսի 31-ին կավարտվի «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագրի ժամանակավոր կասեցման ժամկետը և հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
12:41
Մայիսի 31-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 18։00-ին։ Այդ մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:
12:10
Դատախազությունը պարզաբանում է հրապարակել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի` 2020թ. մայիսի 29-ին կազմված և հրապարակաված խորհրդատվական կարծիքի վերաբերյալ: Վերջին օրերին թեմայի շուրջ հնչում են տրամագծորեն տարբեր կարծիքներ։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը, մասնավորապես, նշում է, որ իր բազմաթիվ դիրքորոշումները հաստատվեցին նաև ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքի միջոցով։ Դատախազությունը վիճարկում է այդ պնդումները։ Պարզաբանումը՝ ստորև․
11:55
Մայիսի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Արցախում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակված 38 քաղաքացիներից 26-ն արդեն առողջացել են:
11:45
Այսօր՝ մայիսի 30-ին, ժամը 14:00-ին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անցկացնելու է համադպրոցական ժողով:
11:17
Մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8927 դեպք, որոնցից 3317-ն` առողջացած, 127-ը` մահվան ելքով:
11:03
Նախօրեին՝ մայիսի 29-ին համացանցում լուսանկարներ տարածվեցին, որտեղ երեւում էր, որ Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում գտնվող «Սոճուտ» դենդրոպարկի (հայտնի է Ստեփանավանի դենդրոպարկ) մուտքի մոտ հարյուրավոր քաղաքացիների կուտակումներ են եղել:
10:35
Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականցնում հսկիչ-անցագրային կետերում: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության ֆեյսբուքյան էջից:
10:26
Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը խզում է հարաբերություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ։
10:12