Գեղեցկության Եվրոպայի առաջնությունից ՀՀ պատվիրակությունը վերադարձավ ոսկե և այլ մեդալներով Գեղեցկության Եվրոպայի առաջնությունում հաղթանակների տեղատարափ ունեցած Հայաստանի պատվիրակության անդամներն բազմաթիվ ոսկյա մեդալներ և մրցութային տարբեր անվանակարգերում նշանավոր տեղեր են զբաղեցրել։ 21:28
Սպանության փորձ, գողություն, թմրամիջոցի հայտնաբերում. օպերատիվ իրավիճակը Հայաստանում Մարտի 5-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 48 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ 20:01
Վարչապետը ՀՀ քաղաքացու անձնագիր է հանձնել 105-ամյա Նուրհան Բողոսի Յոսուփովիչին «Ինձ համար մեծ պատիվ է Ձեզ շնորհել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր: Այս պահից Դուք Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի եք»,- նշել է վարչապետը: 19:03
Տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարների եռակողմ հանդիպում Այս տարի տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպում: Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը: 18:05
Washington Examiner. Էրդողանը խոնարհվել է Պուտինի առջև Վլադիմիր Պուտինը միշտ բարդ վիճակում է դնում իր արտասահմանյան կոլեգաներին, սակայն Էրդողանի այցը Մոսկվա իսկական ներկայացում էր՝ոչ հօգուտ Թուրքիայի նախագահի, փոխանցում է Washington Examiner-ը: 17:17
ԱԺ-ն ավարտեց հերթական քառօրյան Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են քննարկված նախաձեռնությունները: 17:13
Արմեն Սարգսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական համագործակցությունը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: 16:40
Արծրուն Հովհաննիսյանը հեռացավ ՊՆ խոսնակի պաշտոնից VERELQ-ի աղբյուրների համաձայն՝ Արծրուն Հովհաննիսյանը նշանակվելու է ռազմական կրթական օջախներից մեկի ղեկավար: 16:11
Financial Times. Էրդողանի շրջադարձը դեպի Մոսկվա՝Անկարայի ստորացում էր Թուրքիայի նախագահի շրջադարձը դեպի Մոսկվա՝Անկարայի համար ստորացում էր: Էրդողանն իրենից վանել է արևմտյան դաշնակիցներին, փոխանցում է Financial Times-ը: 16:04
Արցախում չկա կորոնավիրուս. երկու քաղաքացիների փորձանմուշները բացասական արդյունք ունեն Կորոնավիրուսի կասկածով նախորդ օրը Հայաստանի Հանրապետություն ուղարկված երկու քաղաքացիների փորձանմուշների լաբորատոր արդյունքները տրվել են բացասական: 15:52
Փորձագետ. Իդլիբում իրավիճակը շարունակում է մնալ պայթյունավտանգ Պուտին-Էրդողան մոսկովյան հանդիպումը թույլ տվեց կանխել Իդլիբի իրավիճակի հետագա տեղափոխումը դեպի ռազմական հակամարտություն, սակայն դեռևս շատ բան կա անելու՝մասնավորապես, ինչպես պետք է կանխվեն հետագա սադրանքները: Այդ մասին հայտարարել է փորձագետ Անդրեյ Բակլանովը: 15:37
«Ոչ» քարոզչական կողմը մեկնարկում է վստահված անձանց կազմի համալրման գործընթաց. Մելիքյան «Ոչ» քարոզչական կողմը մեկնարկում է վստահված անձանց կազմի համալրման գործընթացը: 14:56
Մեկնարկում է սփյուռքի մասնագետների համար «իԳործ» ծրագիրը. Սինանյանը մանրամասնում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «իԳործ» բացառիկ ծրագիրը և սփյուռքահայ մասնագետներին հրավիրում աշխատելու Հայաստանի պետական մարմիններում: Ծրագիրը նպատակ ունի նպաստել պետության կառավարման գործում սփյուռքի ինտելեկտուալ ներուժի ներգրավմանը և մասնագիտական հայրենադարձության գործընթացի ակտիվացմանը: 14:51
ՊԵԿ նախագահը ձեռքերը լվաց. վաճառքի խնդիր ունեցող ավտոմեքենաների մասով անելիք չունեն Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն Ազգային ժողովի նիստում այսօր հայտարարեց, որ Հայաստան արդեն իսկ ներկրված և վաճառքի խնդիր ունեցող ավտոմեքենաների մասով պետությունն անելիք չունի: 14:31
Վարչապետը նոր որոշում է ստորագրել «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին : 14:14
Հատուկ պայմաններում ապրող 31 քաղաքացիներն իրենց լավ են զգում. նախարար Բոլորը ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով և իրենց լավ են զգում: 13:03
Նախագահ Սարգսյանը ստորագրել է ծխելը հանրային փակ տարածքներում արգելող օրենքը Միթե՞ անպայման պետք է օրենք լինի, հասկանալու այն վնասը, որը ծխելու միջոցով հասցվում է առողջությանը, ընտանիքին, շրջապատին, միջավայրին: 12:54
Նախարարը դեսպանին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին բարեփոխումներին աջակցելու համար Սերտ համագործակցության արդյունքում կարվի առավելագույնը՝ փոխգործակցությունը խորացնելու և համագործակցության ավելի լայն շրջանակ ձևավորելու ուղղությամբ: 12:39
ՀԿԵ-ում ձեռնարկվում են կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված առաջնահերթ միջոցառումներ Ուղևորների հետ աշխատող անձնակազմը՝ ուղեկցորդներ, տոմսավաճառներ, կայարանների հերթապահներ, միջազգային գնացքների մեքենավարներ, ապահոված են բժշկական դիմակներով, ձեռնոցներով, հակասեպտիկներով: 12:18
Սերժ Սարգսյանը Բրյուսելում մի շարք հանդիպումներ է ունեցել եվրոպական գործընկերների հետ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ս.թ. մարտի 5-ին աշխատանքային ճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ` Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի հիմնական զեկուցող, Ռումինիայի նախկին նախագահ Տրայան Բեսեսկուի և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Զովկոյի հետ: Հիշյալ պատգամավորները նաև Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ են: 12:14
Արցախը հայտնվել է աշխարհի ժողովրդավարական քարտեզում․ Նիկոլ Փաշինյան Երբ նախորդ տարի Արցախի ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելության էինք ուղարկում հայաստանյան կազմակերպության, հայտնի ուժերը դա որակում էին որպես «ապազգային դավադրություն 12:05
Ճիշտ չեմ համարում, որ 25-ամյա դատավորը մարդու ճակատագրի վերաբերյալ որոշում կայացնի. ԲՀԿ Ճիշտ չեմ համարում, որ 25 տարեկան դատավորը մարդու ճակատագրի վերաբերյալ որոշում կայացնի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում մարտի 6-ին հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: 11:31
Հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձ է կանխվել․ ՊՆ (լուսանկարներ) ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին՝ առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել իր ելման դիրք»։ 11:02
Արևելագետ. Էրդողանը պահպանեց դեմքը՝այցելելով Մոսկվա Թուրքական բանակը խնդիրներ ունի Իդլիբում և ներքաղաքական ճնշումներ ունեցող Էրդողանը հայտնվել է բարդ իրավիճակում: Այդ մասին հայտարարել է արևելագետ Անդրեյ Չուպրիգինը: 10:48
Բաքվում կայացել է Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակության հետ: 10:33
ՊՎԾ-ն խախտումներ է արձանագրել ռազմական ճտքավոր կոշիկների գնման գործընթացներում ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ Զինված ուժերի կարիքների համար ռազմական ճտքավոր կոշիկների գնման գործընթացների օրինականության և արդյունավետության նկատմամբ: 10:29
Ֆրանսիան ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերը Ֆրանսիան 2020թ. մարտի 5-ին հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը Հայաստանի և Եվրոպական Միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։ 10:26
Իրանում կորոնավիրուսի հետևանքով հայ կին է մահացել Թեհրանում գրանցվել է կորոնավիրուսի հետեւանքով առաջին զոհը: Այս մասին գհայտնում է «Արեւելք»-ը՝ հղում անելով Թեհրանի իր աղբյուրներին: 10:18
USAID-ն ու «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը քննարկել են համագործակցության ուղիները Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հիմնադրամի գործունեության շրջանակներում համագործակցության հնարավորությունները։ 10:15
Համաճարակների կանխարգելման գործընթացում աշխարհում Հայաստանն ունի բարձր ցուցանիշ՝ 90 միավոր Ըստ preventepidemics.org կայքի համաճարակների կանխարգելման գործընթացում աշխարհի երկրների թվում Հայաստանն ունի բարձր ցուցանիշ՝ 90 միավոր։ 10:09
«Երեք ծովերի նախաձեռնությունը»՝ԱՄՆ-ի հակառուսական սանիտարական կորդոն ԱՄՆ-ի Պետքարտուղար Մայքլ Փոմփեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է ֆինանսավորել «Երեք ծովերի նախաձեռնության» անդամ- երկրների էներգետիկ անկախության բարձրացման ծրագրերը: 10:06
Մայրը մահացել է, դստեր վիճակը ծանր է. Գյումրիում 28-ամյա բռնարարը բերման է ենթարկվել Գյումրիում այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել. ոստիկանները հայտնաբերել են 43-ամյա կնոջ դին եւ իր 13-ամյա դստերը՝ ծայրահեղ ծանր վիճակում. հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 28-ամյա երիտասարդ։ Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվության ծառայությունը։ 10:02
Մամուլ. Ո՞վ է հրահանգել ջարդուփշուր անել «Վստրեչի Ապերի» տունը Ոստիկանապետի աթոռին մնալու հեռանկարը Արման Սարգսյանին գցել է ցայտնոտի մեջ: 09:29