Արխիվ - 2019.07.26
Ողբերգական վթար Շուշիի մոտակայքում․ 5 հոգի մահացել է
Քիչ առաջ ողբերգական վթար է տեղի ունեցել Գորիս-Արցախ ավտոճանապարհին. Շուշիի մոտակայքում Վազ 3110 մակնիշի մեքենան գլորվել է ձորը, որի հետեւանքով 5 հոգի մահացել է:
17:58Հայտնի է, որ ավիաընկերությունն է Հուրգադայից ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու Երեւան․ նիստ
Հուրգադայում մնացած ՀՀ մոտ 100 քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու թեմայով այսօր անցկացվել է կառավարության արտահերթ նիստ: Օրակարգում եղել է «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» հարցը:
17:39Դատական գործերի աննախադեպ աճ․ լրագրողները հետհեղափոխական շրջանում շարունակում են բողոքել
2019 թ. առաջին կիսամյակում գրանցվել է լրագրողների ու լրատվամիջոցների ներգրավվածությամբ նոր դատական գործերի աննախադեպ աճ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, որը զեկույց է պատրաստել:
17:20FedEx-ը «սխալմա՞մբ» է ուղարկել Huawei-ի՝ կարեւոր փաստաթղթերով ծանրոցն ԱՄՆ
Չինաստանի իշխանությունները չեն հավատում FedEx ամերիկյան ընկերության բացատրություններին առ այն, թե չինական Huawei ընկերության կարեւոր փաստաթղթերով ծանորցները սխալմամբ են ուղարկվել ԱՄՆ։ Այդ բացատրությունները չեն համընկնում փաստերի հետ։ Այս մասին հայտնում է չինական Սինխուա գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի իրավապահներին։
13:16Կարեն Նազարյանը համատեղության կարգով դեսպան է նշանակվել Երուսաղեմի ռազմական ուխտում
ՀՀ նախագահի հրամանագիր է ստորագրել Կարեն Նազարյանին Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի եւ Մալթայի ինքնիշխան ռազմական բարեխնամ ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին։
12:56Հայաստանը զգալի աճ է գրանցել մամուլի ազատության ոլորտում․ ԵԱՀԿ-ում տպավորված են
ԵԱՀԿ-ում տպավորված են խոսքի եւ մամուլի ազատության ոլորտում «Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի կողմից գրանցված առաջընթացով։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախկին քաղաքական գործիչ, իսկ այժմ Լրատվամիջոցների ազատության հարցով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեսիրը, հայտնում է «Ամերիկայի Ձայն»-ը։
12:36Պետությունն է վճարելու ՀՀ քաղաքացիներին Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար․ Սիսեռյան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
11:58Իրանի քաղաքացին մետաղական դետալների մեջ փորձել է 2․6կգ ափիոն ներկրել ՀՀ․ փորձը կանխվել է
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները «Ագարակ» պետական սահմանային անցակետում զննության են ենթարկել Իրանի քաղաքացի Օ.Բ-ի ուղեբեռը: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
11:09Տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ տնտեսական ակտիվությունն աճել է 6.5%-ով
2019 թվականի հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 6,9 տոկոսով, շինարարության ծավալը՝ 4,7 տոկոսով, առեւտրի շրջանառությունը՝ 8,9 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 15,3 տոկոսով:
11:07Մանկապիղծն ինքնակամ հանձնվել է․ նա Երեւանում 10-ամյա աղջկա է բռնաբարել․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 14 տարին չլրացած աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ: Մեկ անձ կալանավորվել է։
10:59