
Արխիվ - 2019.07.25



Բանակում հանցագործությունների թիվը նվազել է 16.5%-ով. զինվորական դատախազություն
ՀՀ զինվորական դատախազությունը վերլուծել և ամփոփել է 2019թ. 1-ի կիսամյակի ընթացքում ՀՀ ԶՈւ–ի և այլ զորքերի զորամասերում հանցավորության ընդհանուր վիճակը, հանցագործությունների կանխման, բացահայտման, վիճակին, դրանց էֆեկտիվության մակարդակի բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունավետության վիճակը: Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից:
16:42
Հայկական տուրօպերատորը չի վճարել. նոր մանրամասներ՝ Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման մասին
Հուլիսի 25-ին Հուրգադա-Երեւան չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում մնացած մոտ հարյուր ՀՀ քաղաքացիների մի մասը գտնվում է օդանավակայանում, իսկ մի մասը հյուրանոցներում են։ Այս մասին հայտնել է Եգիպտոսում ՀՀ դեսպանության հյուպատոս Ռաֆայել Մովսեսյանը։
16:25

Որեւէ վտանգ չկա. Սեւանի թերակղզու ափի տնտեսվարողները խմել են լճի ջրից (տեսանյութ)
Սեւանի թերակղզու ափի տնտեսվարողները օրերս սկուտերներ վարելու ժամանակ լճի ջրից են խմել՝ հանրությանը ցույց տալու համար, որ ջուրը մաքուր է եւ այնտեղ լողալու որեւէ վտանգ չկա:
15:33
Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը ռուսական նավթակիր նավ է ձերբակալել
Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը ռուսական նավթակիր նավ է ձերբակալել, որը Կերչի նեղուցում էր հայտնվել անցյալ տարի նոյեմբերին ռուսաստանյան սահմանապահների կողմից ուկրաինական երեք ռազմավանավերի կալանման ժամանակ: Այս մասին ասվում է գերատեսչության ֆեյսբուքյան էջում տեղադրված պաշտոնական հաղորդագրությունում:
15:30

Արտակարգ դեպք Երևանում․ Մանուել Գասպարյանի հետ վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով
Երեկ, հուլիսի 24-ին կրակոցեր են հնչել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Գերցենի փողոցի թիվ 20 տան մոտ կրակոցներ են հնչել։
14:31

Հուրգադայում գտնվում է մոտ 100 ՀՀ քաղաքացի. ԱԳՆ-ն՝ Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման մասին
Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում գտնվում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի։
14:00





Առերեսվում ենք բազմաթիվ մարտահրավերների. ԱԳ նախարարը հանդիպել է վիրահայերի հետ
Հուլիսի 24-ին վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում տեղի ունեցավ նախարար Մնացականյանի հանդիպումը վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:
11:59


ՀՀ կառավարությունը հաստատել է 3.6 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր
ՀՀ կառավարությունը հուլիսի 25-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսային արտոնություն է տրամադրել 5 ընկերության։
11:46
Ամերիկյան նոր ռազմանավը կանվանակոչվի Փոլ Իգնատոսյանի (Իգնատիուս) անունով
ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղարությունը հայտարարել է, որ իր նոր ռազմանավը (Arleigh Burke-class guided missile destroyer, the USS Paul Ignatius DDG 117) կանվանակոչվի ԱՄՆ նախկին ռազմածովային ուժերի քարտուղար` հայազգի Փոլ Իգնատիուսի անունով:
11:25
Ծե՞ծ է եղել. զինծառայող Գալոյանի մահվան գործով ձերբակալվել է դիրքի ավագը. ՔԿ
Ժամկետային զինծառայող, շարքային Վ.Գալոյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը ստորադասի (ենթակայի) կամ նրա մերձավորի նկատմամբ) նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով, ձերբակալվել է դիրքի ավագը: Այս մասին հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից:
11:13
Ինչպիսի՞ն է իրավիճակը շփման գծում. Կասպշիկը հանդիպել է Արցախի ղեկավարությանը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հուլիսի 24-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:
11:01
Բացառել բացասական երևույթները. բանակում ներդրվել է «Վստահության գիծ» ծառայությունը
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբում ներդրվել է «Վստահության գիծ» ծառայությունը, հայտնել է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
10:55

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռը վթարվել եւ ընկել Կասպից ծովը
Հուլիսի 24-ի գիշերը՝ ժամը 22։00-ի մոտակայքում, Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռը Կասպից ծովում գիշերային ուսումնա-մարզական թռիչքի ժամանակ կորցրել է կապը ռադարի հետ։
10:39

