ԱԱԾ-ն լրտեսության դեպք է բացահայտել. աշխատել են հօգուտ Ադրբեջանի Թուրքիայի տարածքից Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, իրականացնելով ՀՀ ազգային անվտանգության սպառնալիքների մասին տեղեկություններ ստանալուն և պետության հիմքերն ամրապնդելուն, արտաքին սպառնալիքներից պետության անվտանգության ապահովմանն ուղղված, օրենքով իրեն վերապահված լիազորությունները, ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների իրականացրած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է Ադրբեջանի Հանրապետության հետախուզական ծառայությունների աշխատակիցների կողմից կատարված լրտեսության դեպք: 21:59
Իսպանիան դեռեւս չի ճանաչել Ցեղասպանությունը. Ռուբեն Ռուբինյանը՝ իսպանացի պաշտոնյային ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը, հանձնաժողովի անդամ Արման Բաբաջանյանը, ՀՀ ԱԺ Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Սոս Ավետիսյանը մայիսի 7-ին հանդիպել են Իսպանիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ֆերնանդո Վալենսուելայի գլխավորած պատվիրակության հետ: 18:15
Դուրս է մեր լիազորություններից. դատախազությունը պատասխանել է Արցախի նախագահներին ՀՀ Գլխավոր դատախազությունը պարզաբանում է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու մասին գլխավոր դատախազին ուղղված Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դիմումի վերաբերյալ: 17:21
Չլինեիք դուք՝ չէր լինի այսօրվա Հայաստանը. Դավիթ Տոնոյանը շնորհավորեց վետերաններին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 7-ին այցելել է Հայաստանի վետերանների միավորում, հանդիպել Հայրենական մեծ պատերազմի, աշխատանքի և զինված ուժերի վետերանների հետ: 16:37
Հայաստանն ու Կատարը ցանկանում են ընդլայնել համագործակցության օրակարգը. ԱԳՆ Մայիսի 5-ին Կատարում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիին (Tamim ben Hamad Al Thani)։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից: 16:23
Հայաստանի արտաքին պարտքը 2 ամսում կրճատվել է $58.8 մլն-ով. արդյոք այն կառավարելի՞ է 2019 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ արտաքին պարտքը նվազել է $58.8 մլն-ով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2019 թվականի հունվարի 31-ի դրությամբ ՀՀ արտաքին պարտքը կազմել է $5.547 մլրդ, իսկ մարտի 31-ի դրությամբ՝ $5.488 մլրդ: 16:02
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են առևտրային համագործակցության հարցեր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ փոխպետքարտուղարի առևտրային քաղաքականության և բանակցությունների հարցերով տեղակալ Դեյվիդ Միլի ղեկավարած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից: 13:17
Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել հօգուտ Ռոբերտ Քոչարյանի Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը քիչ առաջ հետեւյալ հայտարարությունն է տարածել. 13:08
ԵՄ-ն քննադատել է Թուրքիայի ԿԸՀ-ին՝ Ստամբուլի ընտրությունների արդյունքները չեղարկելու համար Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի որոշումը Ստամբուլում քաղաքապետի ընտությունները արդյունքները չեղարկելու եւ կրկնակի քվեարկություն անցկացնելու մասին հակասում է ժողովրդավարական ընտրական գործընթացի բուն գաղափարին: 12:08
Շուրջ 42 մլն դրամ է հափշտակվել. ԱԱԾ-ն հասավ Արթուր Գեւորգյանին ու Ռուսլան Բաղդասարյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել։ 11:34
Դանակով և նռնակի նմանվող առարկայով անձը հարձակվել է «ՍԱՍ» սուպերմարկետի վրա Այսօր՝ մայիսի 7-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։10-ի սահմաններում բժշկական դիմակով դեմքը փակած, դանակով և նռնակի նմանվող առարկայով, մի քաղաքացի մտել է Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայում գործող «ՍԱՍ» սուպերմարկետ և այնտեղ գտնվող տարադրամի փոխանակման կետի աշխատակցից սպանության սպառնալիքի տակ պահանջել է՝ այնտեղ գտնվող ողջ գումարը փոխանցի իրեն։ 11:01
Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը մեկնում են Արցախ Շուշիի ազատագրման տարեդարձի տոների կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Արցախ։ 10:57
Կներկայացնեմ 100 փաստ Նոր Հայաստանի մասին. Փաշինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը հանդես կգա մամուլի ասուլիսով։ Այս մասին ասված է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ. 10:36
Քննարկվում է Արևելյան գործընկերության հաջորդ 10-ամյակի տեսլականը. Մնացականյանը խոսել է Մայիսի 6-ին Բրատիսլավայում տեղի ունեցավ Վիշեգրադյան քառյակի և Արևելյան գործընկերության երկրների նախարարական հանդիպումը, որին մասնակցեցին Վիշեգրադյան քառյակի երկրներ Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը, Չեխիայի ԱԳ նախարար Թոմաս Պետրիչեկը, Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն, Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչը, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, Արևելյան գործընկերության անդամ երկրներ Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի ԱԳ նախարարներ և Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալներ: 10:25
Հրթիռակոծվել է Քեսաբի Էսկյուրան գյուղը. երկու հայ է վիրավորվել Զինյալ ահաբեկչական խմբավորումները մայիսի 6-ին, կեսօրից հետո հրթիռակոծել են Սիրիայի Քեսաբի շրջանի Էսկյուրան գյուղը։ Այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը։ 09:59