Քաղաքագետ Արմեն Այվազյանը գրում է. "Արցախի անկումից հետո առաջացած նոր սպառնալից պայմաններում Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության մեծապես աճած խոցելիությունը չեզոքացնելու նպատակով անհրաժեշտ է արագորեն լուծել հետևյալ խնդիրները. 1. ՀՀ ռազմական քաղաքականությունը վերջապես կառուցել ազգ-բանակ մոդելի հիման վրա, որը նախատեսում է մեծաթիվ ու մարտունակ բանակի, արդյունավետ պահեստազորի ու բազմահազարանոց աշխարհազորի առկայություն։ 2. Օր առաջ հաստատել Իրանի Իսլամական Հանրապետության հետ ռազմական փոխօգնության մասին պայմանագիր և լիակատար ռազմավարական դաշինք։ 3. Օր առաջ հաստատել Ֆրանսիայի Հանրապետության հետ ռազմական փոխօգնության մասին պայմանագիր և առավելագույն խորության այնպիսի ռազմավարական դաշինք, որին պատրաստ կլինի Ֆրանսիան։ 4. Օր առաջ հաստատել Հնդկաստանի Հանրապետության հետ ռազմական փոխգործակցության պայմանագիր և առավելագույն խորության այնպիսի ռազմավարական դաշինք, որին պատրաստ կլինի Հնդկաստանը։ 5. ՀՀ տարածքում անցկացնել հայ-իրանական, հայ-ֆրանսիական և հայ-հնդկական ցամաքային և օդային խոշոր զորավարժություններ։ 6. Հագեցնել ՀՀ ԶՈՒ-ն որակյալ (մասամբ հայկական) զենք ու զինամթերքով։ 7. Կտրուկ բարձրացնել Սյունիքի ու սահմանամերձ մյուս շրջանների պաշտպանունակության մակարդակը՝ փոխկապակցված ամրաշրջանների կառուցման միջոցով։ Մնում է ունենալ այնպիսի քաղաքական իշխանություն, որն ամբողջ թափով կլծվի այս կենսական նշանակություն ունեցող գործերին։ Կյանքի և մահվան հարց է։"