Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գրիգոր Ներսիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ՝ 5 տարի ժամկետով: Նշենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ներսիսյանը նշանակվել էր գնումների հետ կապված բողոքները քննող անձ, այդ պաշտոնից ազատվել 2022 թվականին հուլիսին։