Նորվեգիայի կառավարությունը 32 000 000 նորվեգական կրոն (մոտ 2 769 000 եվրո) կամավոր ներդրում է կատարել՝ ի աջակցություն Հայաստանի 2023-2026 թվականների Եվրոպայի խորհրդի գործողությունների ծրագրի: Այս մասին հայտնում է Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ Եվրախորհրդում Նորվեգիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Հելգե Սալանդն այս առիթով հանդիպել է գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի հետ։