2015 թվականին ԵԱՏՄ անդամ պետությունները ՀՀ տնտեսության մեջ 3 մլրդ դոլարի ներդրում են կատարել: Այս մասին Երևանում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ինտեգրացիայի զարգացման դեպարտմենտի փոխտնօրեն Սահադաթ Ասսանսեիտովան: Վերջինս նշել է, որ Հայաստանում տեսանելի է իրական ներդրումների աճը: «2011- 2015թթ-ներին ԵԱՏՄ անդամ պետությունների ներդրումները Հայաստանի տնտեսություն աճել են 7 անգամ: Ընդհանուր առմամբ 2015 թվականին կատարվել է 3 մլրդ դոլարի ներդրում: Հետաքրքրություն ներկայացնող ոլորտներն են սննդի արտադրությունը, ոգելից խմիչքները, տեքստիլ և թեթև արդյունաբերությունը, ենթակառուցվածքները»,- ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ ասել է նա: