Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի տեղեկացմամբ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան սպասվում է առաջիկայում։ «Նիկոլ Վովաևիչը երկու շաբաթ առաջ Ռուսաստանում էր։ Առաջիկայում նույնպես նրան սպասում ենք և հյուրընկալելու ենք», — ասել է Օվերչուկը լրագրողների հետ զրույցում։