ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է քաղաքացիներին առաջին աշխատանքային օրվա կապակցությամբ։ "Շնորհավորում եմ բոլորիս 2025 թվականի առաջին աշխատանքային օրվա առիթով: Աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացին Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսն է", - նշել է Նիկոլ Փաշինյանը։