Հայաստանի իշխանությունները դեռ չեն որոշել նոր Սահմանադրության ընդունման համար հանրաքվեի անցկացման ժամկետը, սակայն նման քաղաքական օրակարգ կա։ Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Նոր սահմանադրության տեքստ և հայեցակարգ չկա, իմ կողմից առաջարկված քաղաքական դիսկուրս կա: Սահմանադրության հանրաքվեն տեղի կունենա այն ժամանակ, երբ ես և մեր քաղաքական թիմը զգան, որ ժողովուրդը պատրաստ է»,- ասաց նա։