Հնարավոր է, որ 2024 թվականի ավարտին մոտ շատերը անկեղծ ու անշահախնդիր են պաշտում ու մեծարում իրենց քաղաքական առաջնորդներին:Ես հավատում եմ, որ այդ մեծ սիրո հասցեատերերը նույնքան անկեղծ հավատում են, որ արժանի են դրան: Նրանք ապրում են զուգահեռ, բայց շատ նեղ աշխարհում որտեղ վայելում են փառքն ու մեծարումը... Իսկ թե ինչպես այդ ամենի ֆոնին կործանվեց հրաշք մի երկիր` գնահատական կտա միայն ժամանակը:Միշտ մտածել եմ, որ մեծ քաղաքական գործիչների համար կարևոր է մնալ պատմության մեջ, դասագրքերում, մարդկանց սրտերում))))) որպես մարդ ով պատրաստ էր կորցնել ամեն ինչ հանուն Հայաստանի:Բայց միշտ սխալվել եմ, որովհետև միշտ եղել է Հայաստանից ավելի կարևոր բան` մանր, փոքր...բայց ավելի կարևոր: Ռեժիսոր Մհեր Մկրտչյան