7.07.2025
Շինհրապարակները կկահավորվեն նոր չափորոշիչներով
19.09.2024
Շինհրապարակները կկահավորվեն նոր չափորոշիչներով

Երևանի քաղաքապետարանում հրավիրված հանդիպման ընթացքում վարչական շրջանների և կենսաապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցների ներկայացուցիչների հետ քննարկվել են շինարարության թույլտվությամբ կատարվող քանդման և վերականգման աշխատանքների պարտադիր նորմերը:«Շինհրապարակի ողջ տարածքում՝ տեսանելի վայրերում պետք է տեղադրել կատարվող աշխատանքների մասին իրազեկող ցուցատախտակներ: Քանդվող տարածքի բոլոր կողմերի երկայնքով ստեղծել արգելափակող գոտի՝ օգտագործելով մետաղական ճաղավանդակներից պատրաստված առնվազն 1.5 մետր բարձրությամբ ժամանակավոր պատնեշներ՝ լուսանդրադարձիչ նյութերով և լուսատու սարքերով: Այսուհետ պարտադիր է նաև ասֆալտի կտրվածքի ամբողջ պարագծով իրականացնել բիտումապոլիմերային մածիկի տեղադրում»,-նշել է կոմունալ տնտեսության վարչության պետը:Արսեն Կարոյանը նաև ընդգծել է, որ բոլոր դեպքերում անհրաժեշտ է խստագույնս պահել սահմանված նորմերը՝ վարչական տույժերից և աշխատանքների կասեցումից խուսափելու նպատակով: